Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ես

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար իրավիճակներ , սթրեսներ, անհանգստություն և այլն: Ներկայում ավելի շատ են դիմում հոգեբանին, քան նախկինում: Պատճառը բնակչության առավել տեղեկացված լինելն է: բժիշկները նույնպես կարևորում են այս օգնությունն ու պացիենտի մոտ հոգեբանական խնդիրների դեպքում ուղղորդում են հոգեբանի մոտ:

2.  Ի՞նչ կրթություն է ստանում հոգեբանը:

Հոգեբանը ստանում է հոգեբանական կրթություն, այսինքն, ավարտում է ԵՊՀ կամ ԵՊ մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը ու ստանում հոգեբանի որակավորում:

3.  Ինչո՞ւմն է տարբերությունը հոգեբանի, հոգեվերլուծաբանի, հոգեթերապևտի, հոգեբույժի, հոգենյարդաբանի և նյարդաբանի:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական խնդիրներով: Հոգեվերլուծաբանը զբաղվում է հոգեբանական մեթոդներից` հոգեվերլուծությամբ: Հոգեթերապևտը հատուկ վերապատրաստմամբ է ստանում որակավորում. նա ի զորու է ախտորոշել և դեղորայքային բուժում նշանակել: Հոգեբույժը բժիշկ է, ով բուժում է հոգեկան ախտահարումները, հոգեկան ոլորտի շեղումները: Հոգեբույժը բուժման համար օգտագործում է դեղորայքային բուժում: Հոգենյարդաբանը նույնպես զբաղվում է հոգեկան խնդիրներով, որոնք համատեղված են ուղեղի ախտաբանությամբ: Նյարդաբանը բժիշկ է, ով ախտորոշում և բուժում է նյարդաբանական ախտաբանությունը:

4.  Ինչպե՞ս պարզել, դիմել հոգեբանի՞, թե` հոգեթերապևտի:

Եթե կա անհանգստացնող նևրոտիկ վիճակ, կարելի է դիմել հոգեբանի: Եթե պացիենտի մոտ առկա խնդիրները սովորական նևրոզից նկատելի տարբերվում են և դեղորայքային բուժման կարիք ունեն, կուղղորդվեն համապատասխան մասնագետի մոտ:

5.  Ի՞նչ է հոգեսոմատիկան:

Հոգեսոմատիկան գիտություն է, որն զբաղվում է այն հոգեբանական խնդիրներով, որոնք  օրգանիզմում ախտաբանական երևույթների պատճառ են դարձնել:

6.  Ի՞նչ է հոգեբանական օգնությունը:

Հոգեբանական օգնությունը հոգեբանի օգնությունն է այցելուին՝ տարբեր հոգեբանական շտկման մեթոդներով հաղթահարելու առկա  հոգեբանական բնույթի խնդիրները: Հոգեբանին և մեթոդն ընտրում է անձը, քանի որ այդ դեպքում կարող է օգնությունն արդյունավետ լինել: Առավել հաճախ  այցելուներն ընտրում են կոգնիտիվ վարքաբանական մեթոդը, որն օգնում է գիտակցել խնդիրը: Հոգեբանի մոտ այցելությունը պետք է լինի այցելուի կամքով, եթե նա չի ուզում հոգեբանի օգնություն ստանալ, նրան ստիպելն անիմաստ է:

7.  Ի՞նչ է հոգեբանական խորհրդատվությունը:

Հոգեբանական խորհրդատվությունը սկսվում է անամնեզի հավաքումով, որի ընթացքում պարզվում է առկա խնդիրը: Եթե խնդիրը հոգեբանական է, հոգեբանը կատարում է համապատասխան աշխատանք:

8.  Ի՞նչ է հոգեբանական ռեաբիլիտացիան:

Հոգեբանական ռեաբիլիտացիան այն վերականգնողական, հարմարողականության շրջանն է, երբ պացիենտը ծանր սթրեսից, իրավիճակից կամ վիրահատությունից հետո հոգեբանորեն պետք է վերականգնվի:

9.  Ի՞նչ է հեռահար խորհրդատվությունը:

Հեռահար խորհրդատվությունն իրականացվում է համացանցի օգնությամբ, երբ կան խնդիրներ, հրատապ հարցեր, բայց հիվանդը հեռու է, կամ պարզապես գերադասում է խորհրդատվություն ստանալ հեռահաղորդակցման միջոցով: Այն կարող է ընթանալ հարց ու պատասխանի ձևով:

10.  Ի՞նչ է սոցիալական հոգեբանությունը:

Սոցիալական հոգեբանությունը զբաղվում է մարդու՝ հասարակության մեջ ինտեգրվելու, հասարակության հետ կապերի խնդիրներով,  մարդու վարքով հասարակության մեջ միջանձնային հարաբերություններով:

11.  Ըստ ժամանակակից հոգեբանության, կա՞ նորմայի հասկացողություն, եթե այո, ո՞րն է դա:

Այո, կա նորմայի հասկացողություն: Հոգեկան նորման մի քանի դասակարգումներ ունի: Յուրաքանչյուր կարող է կողմնորոշվել այս հարցում: Եթե ծագած խնդիրներն անձը կարողանում է ինքնուրույն լուծել, սթրեսակայուն է, կարողանում է ճիշտ կողմնորոշվել, թե ինչպես դուրս գալ սթրեսից, ուրեմն նա նորմայի սահմանում է, այլ դրսևորումները նևրոտիկ բնույթ են կրում:
Նևրոզի և հոգեկան շեղումների միջև ևս կա սահմանային վիճակ ու խորհրդակցության ընթացքում հոգեբանը տարբերում է` նևրո՞զ է , թե` պսիխոզ:

12.  Ի՞նչ հոգեբանական ուղղություններ կան, ո՞ր տեսակետն է նախընտրելի:

Ուղղությունները բազմաթիվ են թվարկեմ մի քանիսը՝ մանկական, սոցիալական, կլինիկական, ընտանեկան, գենդերային և այլն։

13.  Հոգեբանական  ի՞նչ  մեթոդներ կան:

Հոգեբանի աշխատանքային տեսակները, մեթոդները բազմաթիվ են. կոգնետիվ վարքաբանական, հոգեվերլուծական, արտթերապիա, նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, ինտեգրատիվ մեթոդ և այլն:


Կան հոգեբաններ, ովքեր մի քանի մեթոդներով են մասնագիտացված և աշխատանքային մեթոդն ընտրում են անհատական մոտեցմամբ:


Երկար ժամանակ է, ինչ մեզ մոտ կիրառվում է արտթերապիան` բուժում արվեստի օգնությամբ (նկարչաթերապիա, երաժշտաթերապիա, կինոթերապիա, բիբլիոթերապիա և այլն),  որն ունի իր օգտագործման ձևերն ու մեթոդները: Դրանք լինում են պասիվ, ակտիվ և խառը: Առաջինի դեպքում պացիենտը պարզապես օգտվում է պատրաստի արվեստի գործերից, երկրորդ դեպքում պացիենտն ինքն է ստեղծագործում, երրորդ տարբերակում օգտագործվում է միաժամանակ երկուսը: Բոլոր տեխնիկաները մշակված են և արտթերապևտն անհատական մոտեցում է ցուցաբերում` որ դեպքում ինչ տեխնիկա կիրառի:


Գործում է հոգեվերլուծաբանական ասոցիացիա: Հոգեվերլուծաբանի վկայական ստանալու համար պահանջվում է բավականին երկար վերապատրաստում: Հոգեվերլուծության ժամանակ հոգեբանն աշխատում է անձի անգիտակցականի  հետ, երբ գիտակցությունից արտամղված չգիտակցված երևույթները ենթագիտակցությունից բերում են գիտակցություն:

14.  Հոգեբանը ընդունում է պացիենտի՞, թե այցելուի:

Հոգեբանն ընդունում է այցելուի, պացիենտին ընդունում է հոգեթերապևտը: Պացիենտը դիմում է բժշկական օգնություն ստանալու նպատակով։

15.  Հոգեբանները մասնագիտանում են կոնկրե՞տ խնդիրների վրա:

Հոգեբանը նախ ստանում է ընդհանուր հոգեբանական կրթություն և կարող է զբաղվել ցանկացած խնդրով, իսկ աշխատանքային մեթոդների կիրառման համար հարկ է հետագայում մասնագիտանալ:

16.  Բոլոր հոգեբանական խնդիրնե՞րն է հնարավոր լուծել:

Եթե խնդիրը հոգեբանական է, հոգեբանը ի զորու է այն լուծել: Իհարկե, շատ կարևոր է այցելուի տրամադրվածությունը, եթե նա հավատում է, որ հոգեբանը կարող է օգնել իրեն իր, ապա դրանք լուծելի են:

17.  Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել հոգեբանը: Ո՞վ է հոգեբանի այցելուն:

Հոգեբանի այցելուն հոգեպես առողջ հոգեբանական խնդիրներ ունեցող անձն է, այդ խնդիրներից են նևրոզները, միջանձնային, ընտանեկան հարաբերություններում բարդությունները, կպչուն մտքերը, վախերը:

18.  Ի՞նչն է որոշիչ առաջադեմ հոգեբանի աշխատանքում:

Հոգեբանի աշխատանքում կարևոր է հոգեբանի անձը, մասնագիտական հմտությունը, մեթոդի ընտրությունը և այցելուի ու հոգեբանի փոխադարձ ներդաշնակ մթնոլորտի ստեղծումն ու վստահությունը:

19.  Ի՞նչն է խոսում դրական դինամիկայի և հոգեբանի աշխատանքի արդյունավետության մասին:

Դրական դինամիկան այցելուն ինքն արդեն նկատում է, երբ և՛ սոմատիկ, և՛ հոգեբանական դրսևորումներում ավելի լավ է զգում, ավելի խաղաղ է, հանգիստ, սթրեսակայուն է դարձել, մտերիմների հետ փոխհարաբերություններն են լավացել և հերթական այցի ժամանակ այդ մասին հայտնում է հոգեբանին:

20.  Հոգեբանն ապահովո՞ւմ է գաղտնիությունը:

Հոգեբանը պետք է անպայման ապահովի գաղտնիությունը. դա պարտադիր պայման է:

21.  Մարդու հատկապես ո՞ր հոգեբանական վիճակների դեպքում է անրհաժեշտ հոգեբանի օգնությունը:

Հոգեբանական այն խնդիրների ժամանակ, երբ մարդն զգում է, որ ինքնուրույն չի կարողանում հաղթահարել՝ նևրոզ, անքնություն, կպչուն մտքեր և այլն. խնդիրներ, որոնց ժամանակ կյանքի որակն ընկնում է, խանգարում` դրսևորել ինքն իրեն, նորմալ հարաբերվել շրջապատի մարդկանց, ընտանիքի անդամների և հենց ինքն` իր հետ:


Եթե իրավիճակն այնպիսին է, որ որևէ բան փոխվել հնարավոր չէ (վարկեր, կորուստներ), հոգեբանն օգնում է տվյալ անձին փոխելու իր մոտեցումը, քայլերը, հանելու այն կարծրատիպերը, թե անհաջողակ է, անզոր տվյալ իրավիճակում և այլն:

22.  Որքա՞ն հաճախ դիմել հոգեբանի:

Եթե մեկ անգամ դիմել են հոգեբանի և լուծվել է խնդիրը, հնարավոր է, որ այլևս երբեք կարիք չունենան կրկին դիմելու:

23.  Կարո՞ղ է հոգեբանը ախտորոշել կամ դեղեր նշանակել:

Հոգեբանը դեղորայք չի նշանակումև չի ախտորոշում: Հոգեկան խանգարումները ախտորոշումը կատարում է հոգեբույժը:

24.  Որքա՞ն արագ է տեղի ունենում առաջընթացը:

Առաջընթացի ինտենսիվությունն անհատական է, դա կախված է այցելուից, նրա շփման մակարդակից: Բացի այդ, տարբեր մեթոդներ տարբեր տևողություն ունեն. օրինակ, հոգեվերլուծությունը կարող է շատ երկար տևել, նույնիսկ` տարիներ: Կան մեթոդներ, որ բավականին կարճ ժամանակահատվածում են դրական արդյունք տալիս:

25.  Կարո՞ղ է հոգեբանն օգնել մեկ խորհրդատվության շրջանակում:

Հնարավոր է: Լինում են դեպքեր, երբ մեկ խոսքն անգամ բավարար է, որպեսզի այցելուն հասկանա, թե տվյալ իրավիճակում ինչ է իրեն պետք:

26.  Հոգեբանը խորհուրդներ տալի՞ս է:

Ո՛չ, հոգեբանը խորհուրդներ չի տալիս, նա չի կարող այցելուի իրավիճակի վերաբերյալ ակտիվ խորհուրդներ տալ (օրինակ, բաժանվել ամուսնուց): Մեթոդը, որով հոգեբանն աշխատում է, օգնում է այցելուին, որպեսզի նա ինքը կարողանա որոշումներ կայացնել։

27.  Կարո՞ղ է հոգաբանը տալ խորհուրդ, որն անմիջապես օգնի:

Լինում են խնդիրներ, երբ հոգեբանը ոչ թե խորհուրդ է տալիս, այլ հարցերի միջոցով օգնում է այցելուին իր իրավիճակին այլ տեսանկյունից նայել և լուծման նոր ուղիներ տեսնել:

28.  Սովորաբար, ինչպե՞ս է ընթանում խորհրդատվությունը:

Դա անմիջական կապ ունի մեթոդի հետ, որով աշխատում է հոգեբանը: Օրինակ, հոգեվերլուծության ծամանակ պացիենտը պառկում է, չի տեսնում հոգեբանին, որպեսզի հնարավորինս ամփոփվի իր մեջ: Արտթերապիայի ժամանակ օգտագործվում են համապատասխան նյութեր, ներկեր, թղթեր և այլն: Կան պրոյեկտիվ տեխնիկաներ, թեստեր, որոնք ևս օգտագործվում են այցելուի հոգեվիճակը ճիշտ պատկերացնելու համար: Շատ կարևոր է, թե ինչ պայմաններում և ինչ հրահանգներով են այդ բոլորն իրականացվում: Կոգնետիվ վարքաբանական մեթոդի ժամանակ միայն զրույց է ընթանում: Տարբեր մեթոդներ տարբեր տևողություն ունեն: Հոգեբանը և այցելուն պայմանավորվում են հետագա հանդիպումների վերաբերյալ, որոշում հաճախականությունը: Սովորաբար, հանդիպումները լինում են շաբաթը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` երկու անգամ:

29.  Որքա՞ն երկար պետք է այցելել հոգեբանին:

Դա կախված է անձի ինքնազգացողությունից, նրա խնդրի լուծման արդյունքից: Եթե այցելուն իրեն լավ է զգում, ինքնավստահություն է ձեռք բերել և մինչ այդ եղած խանգարող զգացողությունները չկան, դա արդեն վիճակի կարգավորման մասին է խոսում: Այդ ամենը խիստ անհատական է և կոնկրետ ժամանակ չկա:

30.  Որքա՞ն է տևում մեկ սեանսը և միջինը քանի՞ սեանսից է բաղկացած այցը հոգեբանի մոտ:

Մեկ սեանսը տևում է մեկ ժամ, շաբաթական` մեկ կամ երկու հանդիպումով:  Կոգնիտիվ վարքաբանական մեթոդի ժամանակ այցելությունների քանակը միջինը 5-10 հանդիպում է:

31.  Հոգեբանական խորհրդատվությունը կարո՞ղ է լինել խմբակային:

Այո, կան խմբակին մեթոդներ: Այս մեթոդի ժամանակ մարդիկ տեսնում են այլոց խնդիրները և հնարավոր է, որ սեփական խնդրի հետ համեմատությունն օգնի իրավիճակը ճիշտ գնահատելու:

32.  Ո՞րն է առավել հարմար, ընտրել նո՞ւյն սեռի հոգեբան:

Դա ևս անհատական է: Կան մարդիկ, ովքեր հարմարավետ են զգում նույն սեռի հոգեբանի հետ, իսկ հոգեբանի կողմից այցելուի խնդիրը հասկանալը սեռի հետ կապված չէ:

33.  Կարո՞ղ են հոգեբանի մոտ խորհրդատվության գնալ երկուսով:

Կարող են գնալ զուգընկերոջ հետ, ամուսնու հետ, ծնողը կարող է երեխայի հետ լինել: Իհարկե եթե խնդիրը վերաբերվում է երկուսին։

34.  Արդյո՞ք անհրաժեշտ պայման է անկեղծանալ հոգեբանի մոտ:

Եթե այցելուն անկեղծ է, չի դիմադրում, դա օգնում է և արագացնում է խնդիրների հասկացմանը: Եթե նա «փակ» է, կան մեթոդներ, որոնք օգնում են այցելուին` անկեղծանալ, հատկապես արտթերապիան է դրան նպաստում:

35.  Կարո՞ղ է կախվածություն առաջանալ հոգեբանից:

Լինում են դեպքեր, երբ կախվածություն է առաջանում: Նման բան պետք է տեղի չունենա, եթե մասնագետը ճիշտ է աշխատում, դա կախված է հոգեբանի հմտությունից: Կախվածություն առաջանալու դեպքում հոգեբանը պետք է հրաժարվի այցելուից:

36.  Ինչպե՞ս կմեկնաբանեք այն կարծիքը, որ թույլերն են դիմում հոգեբանի:

Դա այդպես չէ, ընդհակառակը, թույլերը չեն դիմում հոգեբանին: Թույլ և ուժեղ ասվածը հարաբերական հասկացություններ են: Եթե մարդն արդեն տրամադրվել է հոգեբանի մոտ գնալ, ուրեմն ունի համապատասխան գիտելիքներ, գիտի, թե ինչ օգնություն կարող է ստանալ հոգեբանից: Նման մարդուն թույլ համարել չի կարելի: Իսկ իրենց ուժեղ ցուցադրողները կարող են իրականում թույլ լինել. ուժեղ լինելու ցուցադրությունը կարող է լինեն նրանց դիմադրությունը կամ կոպեսնսացիան է:

Հարցերի պատասխանը`

«Իզմիրլյան» ԲԿ հոգեբան Գայանե Ղալումյան

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ